Submit your work, meet writers and drop the ads. Become a member
Nov 2018
Ծովս խլել են, անծիր կապույտս,
Ալեկոծումս ու մեգ անդորրս,
Օդս փակել են, խեղդվում եմ տօդից,
Հույզերիս նավակ, վերցրու ինձ նորից։

Գիտեմ, որ չունես ոչ ակ, որ թիեր
Իսկ քո փարոսը մտքով եմ կարել,
Ու փայփայել եմ  տեսքդ հոյակերտ,
Որ փրկեմ ես քեզ մոռացումից բիրտ։

Դու իմ լուսեղեն լողացող կղզի,
Արդյոք ճոճվում ես ծովում իղձրիս,
Խայտան ալիքներն ե՞ն քեզ օրորում
Իմ քաղցր ծո՞վն է քեզ նուրբ պարուրում

Ինձ տար այստեղից, իմ անուշ նավակ
Իմ լուրթ իղձերի ու ծովի զավակ,
Եկ լողանք անուշ մեր ծովի ծոցում,
Ջրերի լազուր ու սառը բոցում։

Եկ թրջվենք ծովիս ջինջ ջրերի մեջ
Սուզվենք ու ձուլվենք մեր խենթ տարերքին,
Խայտանք, թռչկոտենք խոյակների հետ,
Խարույկների պես վեր հառնենք կրկին։
Etoilette
Written by
Etoilette  28/In the sky
(28/In the sky)   
  276
   Jack Gregg
Please log in to view and add comments on poems